Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:30 19-07-2022

Հայաստանը շտապեց կատարել Ադրբեջանի պահանջը․ Գեղամ Մանուկյան

Սա պարզապես ՀՀ իշխանությունների դիրքորոշման հրապարակային հաստատումն է Արմեն Գրիգորյանի միջոցով, որն այսօր, ի լուր աշխարհի, պատասխանեց Ադրբեջանի նախագահին, վստահեցրեց նրան, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ ռազմական ներկայություն չի ունենալու Արցախի Հանրապետության տարածքում և Արցախը թողնելու է անպաշտպան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է․ «Հայաստանը շտապեց կատարել Ադրբեջանի պահանջը։ Այսօր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես» պետական գործակալությանն անակնկալ, օդից իջած մի հարցազրույց տվեց, որով հաստատեց, որ Հայաստանի զինված ուժեր Արցախի Հանրապետության տարածքում չկան և ՀՀ քաղաքացի- պայմանագրայիններ Արցախի Պաշտպանության բանակում չեն ծառայում: Անակնկալ այս հարցազրույցի պահանջը և իմաստը դժվար է բխեցնել լրագրողական այն հարցից, թե հնչում են քննադատություններ, քանի որ անվտանգային խնդիրներին վերաբերող բազմաթիվ այլ քննադատություններ են եղել, իսկ ԱԽ քարտուղարը չի շտապել պատասխանել:

Սա պարզապես ՀՀ իշխանությունների դիրքորոշման հրապարակային հաստատումն է Արմեն Գրիգորյանի միջոցով, որն այսօր, ի լուր աշխարհի, պատասխանեց Ադրբեջանի նախագահին, վստահեցրեց նրան, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ ռազմական ներկայություն չի ունենալու Արցախի Հանրապետության տարածքում և Արցախը թողնելու է անպաշտպան:
Այս վստահեցումը պատահական չէ, որովհետև օրերս Իլհամ Ալիևն իր հայտարարությամբ քննադատել էր նաև ռուսական կողմին, թե հայկական զինված ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս չեն բերված Արցախի տարածքից:

Այսպես քայլ առ քայլ Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթականությամբ, խելոք կատարել Ալիևի և թուրքական իշխանությունների բոլոր պահանջ-նախապայմանները:

Միաժամանակ, այս հայտարարությունն այլ վտանգ է պարունակում. սրանով ՀՀ քաղաքացիներին փորձում են վախեցնել, զգուշացնել, որ որևէ մեկի մտքով չանցնի պայմանագրով ծառայության անցնել Արցախի Պաշտպանության բանակում, քանի որ, ցանկացած անկախատեսելի զարգացման դեպքում, ՀՀ իշխանությունը ձեռքերը լվանալու է իր քաղաքացիներից և չի ապահովելու նրանց պաշտպանությունը, եթե, Աստված մի արասցե, նրանք հայտնվեն ադրբեջանական կողմում»:

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին