Ներքին 4 տարի առաջ - 00:24 20-03-2022

Բացառվում են անվտանգության երկաթյա երաշխիքներ Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանն այսօր 24news-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, թշնամու սադրանքներին, ասել է. «Եթե Ադրբեջանի գործողությունները համարում ենք հոգեբանական տեռոր, ապա նույնպիսի տեռոր արցախցին ՀՀ-ի իշխանություններից է ստանում»։

Գեղամ Մանուկյանը հիմարություն անվանեց Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությունը, որ կարող են քննարկել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։

Գեղամ Մանուկյանը բացառեց «անվտանգության երկաթյա երաշխիքները» Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ «Արարատ Միրզոյանը ասում է՝ դեկտեմբերի 8-ին Հայաստանը ստորագրել է ԱՊՀ կազմավորման փաստաթուղթը։ Սուտ է ասում, որևէ թուղթ չի ստորագրվել։ Փաստաթուղթ ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան»։

Գեղամ Մանուկյանը զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել է փաստաթուղթ, որը անընդունելի է համարել Հայաստանի որևէ ղեկավարի կողմից որևէ փաստաթղթի ստորագրումը, որով Արցախը կլինի Ադրբեջանի մաս։ Մանուկյանը, անդրադառնալով Արարատ Միրզոյանի Անթալիա մեկնելուն, մեղադրեց ԱԳՆ-ին՝ ամեն ինչին «մատների արանքով նայելու համար» ասելով. «Այնքան անպատրաստ էր մեկնել Անթալիա, որ նույնիսկ նորմալ թարգմանիչ հետը չէր տարել»։

Զրույցի ընթացքում հարց առաջացավ՝ արդյոք համազգային խաղաղությունը կարող էր ուժ տալ իշխանությանը բանակցելու համար, Մանուկյանը հակադարձեց՝ ասելով, որ եթե իշխանությունը ուենանար կարմիր գծեր Արցախի հարցով, որ կարելի լիներ մտածել, թե իշխանությունը ուզում է Արցախի կարգավիճակի հարցը մինչև վերջ լուծել, կլինեը միասնություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման