Ներքին 3 տարի առաջ - 11:40 07-01-2023

Մի քանի կոպեկի համար Հայաստանի օդը սրանք բաց են պահում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի համար. Գեղամ Մանուկյան

Մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ինքնաթիռային կապի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սուրբ Ծննդյան օրով Հայաստանի արտգործնախարարությունն ազդարարեց, Թուրքիայի կողմից իբր դրական քայլի մասին, որը ներկայացվեց հերթական մանանան նիկոլական պատկերացմամբ 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար։
Նախ թուրքական աղբյուրների տարածած լուրը, հետո արդեն հաստատեց ՀՀ դիգանագիտական գերատեսչությունը, թե Թուրքիան բացել է իր օդային գիծը բեռնափոխադրումների համար։

Ավելին՝ պաշտոնական Երևանը ինչ-որ հույսեր է փայփայում, թե մնացյալ պատմանավորվածությունները ևս կկատարվեն։ Մնացյալն էլ անորոշ, իսկ խորքում Սյունիքին հարված հասցնող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու խոստումն է։ (Սա առանձին թեմա է, որին արդեն բազմիցս անդրադարձել ենք)։ Իսկ ինչ խոստացավ Թուրքիան, իրականում իր տնտեսությանը ևս մեկ խթան հաղորդող աննշան քայլ, որով այն ապրանքները, որոնք Հայաստան էին գալիս ուղևորատար ինքնաթիռներով ու բեռնատարներով, կարող են բերել առանձին օդանավերով. տնտեսական չնչին միջոցների ավելացում։

Բայց այս ամենն ի գին Արցախի ու շրջափակված Արցախի։ Թուրքիայի կողմից աշտոնապես խրախուսված և արտգործնախարարի շուրթերով արդարացված Լաչինի փակված միջանցքի պարագայում, ՀՀ իշխանությունները մոռանում են այդ ամենը, իրենց իսկ գովերգած հրճվանքով միջազգային հանրության առջև սպիտակեցնում նույն ագրեսիայի, նույն բլոկադայի կազմակերպիչ, ակտիվ մասնակից Թուրքիային։ ՈՒ իրականում հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն, դրանցից մեկի ականատեսը եղանք նախօրեին։

Արցախի հարց, Արցախի իրավունքների հարց այս իշխանության համար գույություն չունի։ Կարևորը՝ մի քանի օլիգարխների առևտրային ախորժակներն ու են փողը։ Այդպես մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջևանի և Ադրբեջանի միջև ինքնաթիռային կապի համար»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է