Արտաքին 4 տարի առաջ - 11:17 10-07-2022

Շրի Լանկայի նախագահը մտադիր է հրաժարական տալ

Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յապա Աբեյվարդենան հայտարարել է, որ երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իրեն տեղեկացրել է հուլիսի 13-ին հրաժարական տալու մտադրության մասին:

Ռաջապակսայի ներկայացուցիչները լուրը հրապարակելու պահին չեն հաստատել դա։

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հուլիսի 9-ին հազարավոր ցուցարարներ ներխուժել են Շրի Լանկայի նախագահի նստավայր և գրասենյակ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ռաջապակսան անձամբ, լրատվամիջոցների տեղեկություններով, նախապես տարհանվել է:

Ավելի ուշ ցուցարարները ներխուժել են վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի տուն, որն ավելի վաղ հայտարարել էր հրաժարական տալու պատրաստակամության մասին, և հրկիզել շենքը։ Թե Վիկրամասինգեն այդ պահին որտեղ է գտնվել, չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ