Արտաքին 4 տարի առաջ - 15:37 21-07-2022

Շրի Լանկայի նոր նախագահ Վիկրամասինգեն երդմնակալել է

Նախօրեին Շրի Լանկայի նախագահ ընտրված Ռանիլ Վիկրամասինգեն հինգշաբթի երդմնակալել է, հաղորդում է Associated Press-ը:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կոլոմբոյում երկրի խորհրդարանում։ Այժմ 73-ամյա Վիկրամասինգեն պետք է նշանակի երկրի վարչապետին։

Նախօրեին Շրի Լանկայի խորհրդարանը երկրի նախկին վարչապետ Վիկրամասինգեին ընտրել է պետության ղեկավար։ Քվեարկությունից անմիջապես հետո նոր առաջնորդը քաղաքական գործիչներին համագործակցության կոչ է արել և խոստացել հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամը։ Ցուցարարները, սակայն, դժգոհ են մնացել պետության նոր ղեկավարից և հավաքվել են նախագահական նստավայրի մոտ՝ վանկարկելով «Ռանիլ, հեռացիր»։

Երկրի Սահմանադրության համաձայն՝ Շրի Լանկայում նախագահն ընտրվում է համընդհանուր ուղիղ քվեարկությամբ։ Սակայն այն դեպքերում, երբ նախագահը պաշտոնը լքում է ժամկետից շուտ, խորհրդարանն ինքն է ընտրում պետության ղեկավարին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ