Ներքին 4 տարի առաջ - 23:45 04-07-2022

Ղալաթ արած անխալաթը. համացանցը ծաղրում է հագուստը, որով Դումանյանն ու Ավինյանը գնացել են Պոլիտեխնիկ

Ինչպես տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հուլիսի 3-ին, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ մասնակցել էր Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։

Բանն այն է, որ համացանցն արդեն երկրորդ օրն է՝ բուռն քննարկում է այն հագուստը, որով Դումանյանն ու Ավինյանը գնացել էին համալսարան՝ ծաղրելով ու նրանց նմանեցնելով ֆիլմերի հերոսների։

Oragir.news-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը.

«Մոսկվա գժանոց պառկած էի, 6 հատ գիժ բերին», - գրել է Հայկ Փոդիյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։


«Գերագույն գլխավոր ծաղրածուն և իր անտաղանդ կրկեսը»,-մեկնաբանել է ֆեյսբուքյան օգտատեր Աստղիկ Գայթանջյանը։



Իսկ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը մեկնաբանել է. «Շտապ կարգով պետք է բացվի Երևանի կրկեսը»։



«Էս ի՞նչ կառնավալ էր»,- գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։


«էն, որ սաղով պայմանավորվում եք հելլոուինին «Բորջիա» սերիալի քոսփլեյ անեք, մեկ էլ մեկը համը հանում ա, նիկոլի շորերով ա գալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։


«Օթյակը ողջ կազմով»,- մեկնաբանել է Դիաննա Կիրակոսյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։



«էն որ հարսանիքի օրը սկեսրայրը անկապ մի հատ պարի խումբ ա բերում»,- մեկնաբանել է ֆեյսբուքյան օգտատեր Երանուհի Այվազյանը։


«Այս նկարը տեսնելով՝ սկզբում կարծեցի միջինասիական ինչ որ աուլների առաջնորդներ են եկել Երևան», - գրել է Արթուր Եղիազարյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին