Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:40 27-02-2024

Դատարանը ղալաթ է արել․ անցորդները՝ Գարիկ Գալեյանին կալանքի տակ պահելու մասին

Փետրվարի 21-ին կայացած դատական նիստում դատարանը որոշեց, որ արցախյան 44-օրյա պատերզմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ևս 2 ամիս մնա կալանքի տակ։

Գալեյանի պաշտպանները խափանման միջոց տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի նա կարողանար այցելել որդու շիրմին։ Դրանից հետո Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն՝ վերակենդանացման բաժանմունք։

Շատ հասարարկական-քաղաքական գործիչներ դատապարտում են դատարանի այս որոշումը, նշում, որ Գալեյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ սա արդարադատությո՞ւն է։

«Շատ սխալ են անում, մարդիկ երեխաներ են ունեցել, գնացել են այս երկրի համար զոհվել, շատ սխալ են անում»,- ասաց մի կին։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, կալանավորվել՝ սեպտեմբերի 9-ին։

Ավելի ուշ Գալեյանի իրավապաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Գալեյանի առողջական վիճակով պայմանավորված, նրա խափանման միջոցը փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան, ինչից հետո խափանման միջոցը կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին