Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 48 րոպե առաջ - 22:30 16-10-2026

Մամուլի խնդիրը պրոֆեսիոնալիզմի պակասն է և ոչ ճիշտ լուսաբանումը. հարցում

Այսօր Հայ մամուլի օրն է նշվում Հայաստանում։ Մամուլը կարևոր դեր ունի հանրությանը տեղեկացնելու, հասարակական կարծիք ձևավորելու և առկա խնդիրները բարձրաձայնելու գործում։ Սակայն մամուլի աշխատանքի, դրա օբյեկտիվության և հիմնական առաքելության վերաբերյալ կարծիքները տարբեր են։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները գո՞հ են մամուլի աշխատանքից և որն են համարում մամուլի հիմնական խնդիրը։

Քաղաքացիներից մեկը, պատասխանելով հարցին, թե գո՞հ է արդյոք մամուլի աշխատանքից, նշեց․ «Ինչի՞ց եմ գոհ, որ մամուլի աշխատանքից գոհ լինեմ»։

Նրա խոսքով՝ մամուլի խնդիրներից մեկը փաստերի աղավաղումն է, թեև կան նաև լավ աշխատող լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են այն, ինչ տեսնում են։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ գոհ է մամուլի աշխատանքից, քանի որ այն բավականին ակտիվ է, և խնդիրները բարձրաձայնվում են։ Նրա խոսքով՝ որքան հնարավոր է, պետք է ճիշտն ասել։

Մեկ այլ քաղաքացի կարծիք հայտնեց, թե այսօր պրոֆեսիոնալ լրագրողներ չկան, ինչի պատճառով դժվար է գոհ լինել մամուլի աշխատանքից։ Նրա խոսքով՝ իրական խնդիրները լիարժեք չեն լուսաբանվում, քանի որ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է ներկայացնում դրանք։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ լրագրողների կրթական մակարդակը ցածր է, և լուրջ խնդիրներն ավելի քիչ են լուսաբանվում:

Մանրամասները՝ տեսանյութում: