Ներքին 2 տարի առաջ - 17:41 17-10-2023

Ղալաթ է անում, ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց այն մեղադրանքներին, որոնք գործող իշխանությունն ուղղում է Արցախի իշխանություններին՝ նրանց մեղադրելով Արցախի կորստյան մեջ։

«Ով այդպիսի փորձեր է անում, կներեք բառիս համար, նա ղալաթ է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես են հանձնել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ գործող իշխանություններն ամեն ինչ կարող են փորձել ՝ մեղքն իրենց վրայից գցելու համար, այլ հարց է, թե այդ փորձերը հաջողվում են, թե ոչ։

«Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները՝ հանձնելու հետ։ Սա՝ մեկ հանգամանք։ Երկրորդ հանգամանքը՝ խորհրդարանում ընտրված վերջին նախագահը ի՞նչ պետք է աներ, և ընդհանրապես՝ մնացած փոքր բանակով, փոքր զինված ուժերով արդյոք ի վիճակի՞ էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե, ի վիճակի չէր։ Այսինքն, իրենց ցանկությունը ո՞րն էր, որ նրանք մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ այն կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի «փա՞յ»։ Դա՞ է այս մարդկանց ցանկությունը եղել»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի