Արտաքին 4 տարի առաջ - 12:21 04-07-2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն անվանել է բանակցությունների համար Կիևի պայմանները

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ի իր էջում թվարկել է պայմանները, որոնք Ուկրաինան մտադիր է առաջադրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում։

Այդ պայմանները, նրա խոսքով, հետևյալն են. «Կրակի անհապաղ դադարեցում: Z-զորքերի դուրսբերում (Ուկրաինայից): Գողացված քաղաքացիների վերադարձ: Ռազմական հանցագործների արտահանձնում: Փոխհատուցման մեխանիզմ: Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների ճանաչում»:

Պոդոլյակը, որն ապրիլին մասնակցել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններին, հավելել է, որ «ռուսական կողմը քաջատեղյակ է մեր պայմաններին»։

«(Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի) Պեսկովի շեֆը կարող է չանհանգստանալ. կգա ժամանակը և մենք դրանք կներկայացնենք գրավոր»,- հավելել է Պոդոլյակը։

Լրատվամիջոցների տեղեկություններով, Ուկրաինան և Ռուսաստանը ուղիղ բանակցություններ չեն վարել ապրիլից, երբ Ստամբուլում խորհրդակցություններ անցկացվեցին Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Ուկրաինական կողմի, ինչպես նաև որոշ արևմտյան երկրների ներկայացուցիչներ հայտարարել են, որ երկու պետությունների միջև պատերազմի ելքը պետք է որոշվի մարտի դաշտում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին