Արտաքին 4 տարի առաջ - 20:57 04-06-2022

Ուկրաինայի պատվիրակության ղեկավարն անվանել է Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը

Ուրբաթ խորհրդարանական «Ռադա» հեռուստաալիքի համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան խոսել է Ռուսաստանի հետ նոր բանակցությունների պայմանների մասին, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։

«Բանակցությունները պետք է շարունակվեն, երբ մեր բանակցային դիրքերն ամրապնդվեն: Դա տեղի կունենա առաջին հերթին այն ժամանակ, երբ սպառազինությունները, որոնք մեզ անընդհատ խոստանում են մեր միջազգային գործընկերները, ի վերջո կստացվեն բավարար քանակությամբ: Մեր զինված ուժերն արդեն պատրաստ են կիրառել դրանք»,- Արախամիայի խոսքերը մեջբերում է հրապարակումը։

Նրա խոսքով, չնայած Ուկրաինայի արևելքում բազմաթիվ ուկրաինական գյուղերի ապազավթմանը, ռուսական բանակը շարունակում է իր հսկողության տակ պահել բազմաթիվ բնակավայրեր, ուստի բանակցությունների դադարը «բավականաչափ արդարացված է»։

«Եվ քանի դեռ մեկ քայլ առաջ ենք անում, երկու քայլ՝ հետ, ես հիմք չեմ տեսնում հետագա բանակցություններ սկսելու համար»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը