Սպորտ 1 ժամ առաջ - 23:29 23-09-2026

Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար․ Ռոնալդուն հայտարարություն է արել կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ

Սաուդյան «Ալ-Նասրի» և Պորտւգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հավանականության մասին։

41-ամյա ֆուտբոլիստը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր համար։

«Արդյոք այս տարին վերջի՞նը կլինի ինձ համար։ Հնարավոր է։ Կտեսնենք։ Դա կախված է նաև նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի օրգանիզմս։ Բայց ես իսկապես հստակ որոշում չունեմ։ Խոսում եմ ի սրտե»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Հիշեցնենք, որ չնայած մամուլում շրջանառվող ասեկոսեներին՝ Ռոնալդուն որոշեց չավարտել միջազգային կարիերան Պորտուգալիայի հավաքականում աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո։

Հավելենք նաև, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում պորտուգալացի աստղը 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews