Արտաքին 4 տարի առաջ - 16:53 30-06-2022

ՌԴ Պետդուման ընդունել է օրենք արտադատական ​​կարգով լրատվամիջոցները փակելու մասին՝ «ֆեյքերի» և բանակը «վարկաբեկելու» համար

Պետդումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են օրենք, որը Գլխավոր դատախազությանը իրավունք է վերապահում արտադատական ​​կարգով փակելու լրատվամիջոցները՝ «ֆեյքեր» տարածելու, ՌԴ Զինված ուժերը «վարկաբեկելու» և «պատժամիջոցների կոչերի» համար։

Վերջնական ընթերցմամբ օրինագծում ներդրվեց, այսպես կոչված, «սխալվելու իրավունքը», ինչը ենթադրում է, որ լրատվամիջոցները չեն զրկվի գրանցումից կամ արգելափակվի համացանցում ակնթարթորեն և ընդմիշտ։

Օրենքի համաձայն՝ առաջին խախտման համար դատախազությունը «Ռոսկոմնադզորից» պահանջելու է կասեցնել ԶԼՄ-ների գործունեությունը մինչև երեք ամիս ժամկետով, իսկ երկրորդ խախտման դեպքում՝ մինչև վեց ամիս։

Եթե ​​այդ ժամանակահատվածում լրատվամիջոցը վերացնի խախտումները, ապա «Ռոսկոմնադզորի» որոշմամբ կկարողանա վերականգնել գործունեությունը։

Օրենքով նախատեսվում է, որ բազմիցս կրկնվող խախտումների դեպքում լրատվամիջոցի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել։

Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանում օտարերկրյա լրատվամիջոցների արգելման հնարավորության մասին՝ ի պատասխան արտասահմանում ռուսական լրատվամիջոցների դեմ համանման գործողությունների։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին