Արտաքին 4 տարի առաջ - 10:55 28-06-2022

Թուրքիայում 1 միլիարդ դոլար արժողությամբ նավթահորեր են հայտնաբերվել

Թուրքիայի Ադանա քաղաքում երկու հորերում նավթ է հայտնաբերվել, որոնց պաշարները գնահատվում են մոտ 1 մլրդ դոլար, հաղորդում է «16 haber» պարբերականը։

«Ադանայում երկու հորերում, որտեղ հետախուզական աշխատանքներ են իրականացվում, բարձրորակ նավթ է հայտնաբերվել։ Պաշարների արժեքը գնահատվում է մոտ 1 միլիարդ դոլար»,- հաղորդագրությունում մեջբերվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը։

Երկրի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է 2022 թվականին ավելացնել գազի սպառումը և ընդլայնել վառելիքի մատակարարման հնարավորությունները։ Նրա խոսքով, երկիրը նավթի և գազի հետախուզման երկարաժամկետ ծրագրեր է մշակում և ներդրումներ է կատարում ենթակառուցվածքներում: Օրինակ, երկիրն արդեն երկու խոշոր ծրագիր է սկսել Ադրբեջանի, Վրաստանի, Հունաստանի, Ալբանիայի և Իտալիայի հետ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին