Արտաքին 9 ամիս առաջ - 19:42 23-12-2025

SOCAR-ը պատրաստվում է Թուրքիայում 225 մլն դոլար արժողությամբ էլեկտրակայան գնել

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) Թուրքիայի դուստր ձեռնարկությունը՝ «SOCAR Türkiye»-ն նախատեսում է 225 մլն դոլարով գնել «Գամա Էներջի» Կենտրոնական Անատոլիայում գտնվող 870 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանը։

Ըստ «Interfax»-ի՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Ադրբեջան-Թուրքիա համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստում։

Նա նաև նշել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Ադրբեջան-Թուրքիա ներդրումային ֆորումի ժամանակ, որը տեղի կունենա Բաքվում սույն թվականի դեկտեմբերի 23-ին։

Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսին հայտնի դարձել, որ էլեկտրակայանի ներկայիս սեփականատերը «SOCAR Türkiye»-ից ստացել է 225-250 մլն դոլարի չափով առաջարկ։ Սեփականատերը նշել է, որ իրենք բաց են բանակցությունների համար:

Գնման դեպում «SOCAR Türkiye»-ն կդառնա այդ էլեկտրակայանի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: Էլեկտրակայանի ձեռքբերումը կհամարվի «SOCAR»-ի դիրքերի ամրապնդում Թուրքիայի աճող էլեկտրաէներգիայի շուկայում և գերմատակարարման պայմաններում այլընտրանքային եկամտի հոսք ստեղծելու միջոց:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»