Արտաքին 4 տարի առաջ - 19:57 25-11-2021

Միացյալ Էմիրությունները 10 միլիարդ դոլար է ներդնում Թուրքիայում

«Hurriyet»-ի փոխանցմամբ՝ թագաժառանգի այցը 2012 թվականից ի վեր առաջին պաշտոնական այցելությունն է Թուրքիա և ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև վերջին տարիներին բարձր մակարդակով անցկացված առաջին հանդիպումը:

Անկարայի օդանավակայանում թագաժառանգին դիմավորել են նաև Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և այլ պաշտոնյաներ, իսկ նախագահական նստավայրում տեղի է ունեցել ընդունելության պաշտոնական արարողություն։

Թուրքիայի հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի Անկարայում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների բոլոր բնագավառներին. քննարկվել են համագործակցության բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Ըստ պետական «Anadolu» գործակալության հաղորդած տվյալների՝ հանդիպումից հետո Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները մի քանի համաձայնագրեր են ստորագրել։ Երկու երկրների ղեկավարները ստորագրել են ընդհանուր առմամբ 10 փոխըմբռնման հուշագիր՝ հակաահաբեկչական համագործակցության, ներդրումների և զարգացման, առևտրի և մաքսային կառավարման, էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ:

Համաձայնագրերի թվում են Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի և «Abu Dhabi Ports Co.»-ի միջև կնքված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», ինչպես նաև Բարեկեցության հիմնադրամի և «Abu Dhabi Development Holding Co.»-ի, Աբու Դաբիի և Ստամբուլի բորսաների միջև կնքված հուշագրերը: Երկու երկրների կենտրոնական բանկերի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջըօղլուն և Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սոհեյլ բին Մուհամեդ Ալ Մազրուին։ Բացի այդ, «Abu Dhabi Developmental Holding Co.»-ի գործադիր տնօրեն Մուհամեդ Հասան Ալ Սուվեյդին լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Էմիրությունները 10 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու Թուրքիայում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին