Արտաքին 4 տարի առաջ - 10:49 26-06-2022

Ռուսաստանը գազը որպես զենք է օգտագործում. Սպիտակ տուն

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Եվրոպա գազի մատակարարումների կրճատումը էներգակիրը որպես զենք օգտագործելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամության ևս մեկ ցուցադրություն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քիրբին հավելել է, որ Սպիտակ տունը չի հավատում ծագած տեխնիկական խնդիրների պատճառով մատակարարումների խափանումների մասին հաղորդագրություններին։

«Մենք կարծում ենք, որ սա էներգիան որպես զենք օգտագործելու պարոն Պուտինի պատրաստակամության ևս մեկ օրինակ է։ Եվ ես չեմ կարծում, որ մենք կատարվողի վերաբերյալ Ռուսաստանի որևէ հայտարարություն որպես հավաստի ենք ընդունում»,- ասել է Քիրբին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին