Արտաքին 4 տարի առաջ - 11:33 05-04-2022

Ռուսաստանը հարձակումների է պատրաստվում Ուկրաինայի արևելքում և հարավում. Սպիտակ տուն

Ներկա պահին Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, փոխում է նպատակները, որոնց պատրաստվում էր հասնել ուկրաինական պատերազմի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
ԱՄՆ-ի տվյալներով, Ռուսաստանը նախատեսում է տասնյակ հազարավոր զինվորականներ տեղափոխել Ուկրաինայի արևելք և երկրի հարավ՝ կենտրոնանալով այդ տարածաշրջանների վրա։ Առաջնայինը նրանց համար այդ տարածաշրջաններում ուկրաինական զորախումբը «շրջափակելն ու ջախջախելն է,- ասել է Սալիվանը,- հետո Ռուսաստանը կարող է օգտվել մարտավարական ցանկացած հաջողությունից՝ այն որպես ձեռքբերում ներկայացնելու և նախկին ռազմական ձախողումները քողարկելու համար»:
Պատերազմի հաջորդ փուլը կարող է ձգձգվել, ասել է Սալիվանը, քանի որ ռուսական ուժերը թվային առավելություն ունեն Ուկրաինայի արևելքում և մտադիր են վերահսկողության տակ վերցնել ավելի շատ տարածքներ, քան մինչ պատերազմը անջատողականների վերահսկողության տակ գտնվողները: Հարավում Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, կփորձի իր ձեռքում պահել Խերսոնը։ Միևնույն ժամանակ, ՌԴ-ն կշարունակի հրթիռակոծել Ուկրաինայի ողջ տարածքը՝ ներառյալ Կիևը, Խարկովը, Լվովը և Օդեսան։
Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Բայդենի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Սպիտակ տունը նաև դաշնակիցների հետ բանակցություններ է վարում ռուսական էներգակիրների արտահանման դեմ նոր պատժամիջոցների շուրջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին