Արտաքին 4 տարի առաջ - 15:57 02-06-2022

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի միջազգային անվանումը փոխելու Անկարայի դիմումը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի դիմումը, որով Անկարան խնդրել է փոխել հանրապետության միջազգային անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում:

Ինչպես փոխանցում է ermenihaber-ը, այսուհետ «Republic of Turkey»-ի (Թուրքիայի Հանրապետություն) փոխարեն միջազգային փաստաթղթերում կգործածվի «Republic of Türkiye» տարբերակը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նա տեղեկացրել է նաև, որ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումը ՄԱԿ մուտքագրվելուց անմիջապես հետո։ Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Նախատեսվում է, որ «Türkiye» անվանումը կկիրառվի բոլոր պաշտոնական և միջազգային փաստաթղթերում, ինչպես նաև պաշտոնական նամակագրության մեջ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Twitter-ում արած գրառման մեջ նշել է, որ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի բրենդի վարկանիշի բարձրացմանը։

Նշենք, որ այս գործընթացը սկսելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել դեռևս ամիսներ առաջ, ավելի վաղ էլ թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» տարբերանշանը փոխարինվել էր «Made in Türkiye»-ով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ