Արտաքին 3 տարի առաջ - 18:03 28-10-2022

Թուրքիայի պաշտապանության նախարարը վերահաստատել է Անկարայի աջակցությունը Բաքվին

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը աջակցում են Ադրբեջանի «արդար պայքարին»։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աքարն այս մասին հայտնել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։

Հուլուսի Աքարը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը նպաստում են նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության, Լիբիայի և աշխարհի այլ երկրների խաղաղությանն ու կայունությանը։ Նա շեշտել է, որ Թուրքիան արդեն ակտիվ ու ուժեղ տերություն է, որի ազդեցության գոտին ու շահերն անընդհատ ընդլայնվում են։

«Թուրքիայի զինված ուժերը կշարունակեն հաջողությամբ իրականացնել իրենց պարտականությունները՝ որպես արդյունավետ, զսպող և հարգված բանակ՝ ոգեշնչված մեր ժողովրդի սիրով, վստահությամբ և աղոթքներով»,- եզրափակել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ