Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:25 02-06-2022

Երբ պաշտոնը հայրենիքից թանկ է

Ընդդիմությնունը մեկ ամիս է՝ փողոցում պայքարում է իշխանության դեմ։ Հիմա էլ ուզում է գնալ նորից ԱԺ, որ ինչ-որ նախագիծ դեմ տա ՔՊ-ականներին ու ասի՝ դե, տղա՞ եք՝ ընդունեք։ Հետո նորից դուրս կգա փողոց ու կասի՝ տեսա՞ք, որ ասում էինք՝ սրանք տղա չեն, չէիք հավատում։

Իրականում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործողություններում պետական շահ գրեթե գոյություն չունի։ Այստեղ զուտ անձերի պայքար է։ Իշխանությունը չի լսում ընդդիմությանը, ընդդիմությունն էլ չի ուզում, որ իրեն լսի իշխանությունը։ Թեև այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, խոսելով ինչ-որ նախագծի մասին, ասաց, որ այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատախսանի ժամանակ հարց է բարձրացրել ընդդիմությունը, և իրենցից են իմացել, որ նման խնդիր կա, հիմա էլ այդ խնդիրը եկել ու լուծել են։ Այսինքն՝ ըստ Փաշինյանի՝ իրենք լավ էլ լսում են ընդդիմության առաջարկները, եթե դրանք, ինչպես ինքը նշեց, տեղավորվում են կառավարության ծրագրի և իրենց պատկերացումների շրջանակում։

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Բողոքում է, քննադատում, դժգոհում, պահանջում, որ հեռանան այս իշխանությունները, հետո չի կարողանում հեռացնել, բայց շարունակում է դժգոհել, որ ինչ անում է, վատ է անում այս իշխանությունը։ Ու չի առաջացնում որևէ լուծում։ Կամ էլ ժամանակին առաջարկել է, բանի տեղ չեն դրել։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ, թվում էր, թե Հայաստանի բոլոր ղեկավարները՝ նախկին երեք նախագահներն ու ներկա վարչապետը, պետք է միավորվեին ու մեջք-մեջքի տային, որ այս արհավիրքից պատվով դուրս գայինք։ Բայց չարվեց։ Ու չարվեց երկուստեք ամբիցիաների, հայրենիքից առավել իրենց պաշտոնն ու կարգավիճակը գերադասելու պատճառով։ Մեղքը երկուսինն է։ Իհարկե, ավելի շատ իշխանությանը, որը հատուկ դիտավորություն ուներ այս պատերազմը տանուլ տալու։ Բայց ընդդիմությունն էլ կարող էր ստիպել, որ իր հետ հաշվի նստեին։ Հիմա էլ կարող են, օրինակ, ընդդիմության լիդերները՝ Քոչարյանը, Սարգսյանը, մեկ ուրիշը, գնան, նստեն Նիկոլ Փաշինյանի դիմաց ու առաջարկեն միասին լուծում փնտրել ստեղծված իրավիիճակից։ Բայց չեն անում, որովհետև Փաշինյանը չի լսի, նրանք էլ չեն ուզի։

Այսպես իրար ինադ անելով ու իրար դեմ աշխատելով էլ՝ մի օր վերջնական կհայտնվենք անդունդում։ Ի վերջո, սա պետություն է, դուք էլ պետական այրեր եք, փողոցի խուժան չեք, որ թասիբի ընկնեք իրար դեմ՝ խաղալով մի ամբողջ երկրի ու այնտեղ ապրող ժողովրդի ճակատագրի հետ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն