Ներքին 4 տարի առաջ - 09:52 01-06-2022

Արայիկ Հարությունյանը ոսկե ատրճանակնե՞ր է նվիրել զոհվածների 5 հարազատի

Օրերս Oragir.news-ին էին դիմել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի ծնողներ, որոնց բարկացրել էին հայտարարությունները, թե ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն իրենց օգտագործում են։ Միաժամանակ մամուլում հրապարակումներ են լինում առ այն, թե իբրև ընդդիմությունը գումար է վճարում զոհվածների հարազատներին՝ ակցիաներ իրականացնելու համար։

«Միշտ էդպես է․ գողն ամենաբարձրն է բղավում՝ բռնե՛ք գողին, դա այսօրվա իշխանության վարքագիծն է՝ լռեցնել մարդկաց տարատեսակ «օգնություններով» ու «նվերներով»»,- մեզ հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

Նա նաև նշեց, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որ անհատական խոսակցությունների ժամանակ խոստովանել են, որ իրենք էլ են փող տվել մարդկանց։

«Ուզում եմ՝ ճիշտ հասկանաք, ոչ ոք չի ասում՝ ինչու են օգնում զոհվածների հարազատներին, պիտի օգնեն, պարտավոր են օգնել, բայց լիքը ծնող կա, որոնք կարիքի մեջ են, բայց նրանց դուռն էսօր բացող չկա, հարցնող չկա, ով բարձր գոռում է, նրան են օգնում, որ լռեցնեն։

Մի ընթացք կար, որ Արցախի նախագահն ում ասես պարգևներ ու կոչումներ էր շռայլում։ Իմ կարծիքով՝ սա էլ մարդկանց լռեցնելու ձև էր, որովհետև պարգևատրվողների ցանկում առավել հաճախ հանդիպում էին այն զոհերի անունները, որոնց ծնողները ամենաբարձրն էին գոռում։ Ես մի առիթով Արայիկ Հարությունյանին հարցրեցի, թե ինչու են մեդալները աջ ու ձախ բաժանում հիմնականում նրանց, ում ծնողը գոռում է, իսկ էն համեստ ծնողը, որ տանը նստած է, որի որդին հերոսություն է արել, իրեն ինչի՞ մեդալ չեք տալիս։

Բացի մեդալներից ու կոչումներից՝ Արայիկ Հարությունյանը 5 հոգու էլ ոսկի ատրճանակ է նվիրել։ Տեղ էկած տեղն էլ էդ մարդիկ էդ ատրճանակը հանում, թափ են տալիս, գլուխ են գովում։ Իրենք լավ են հասկանում, թե ով ով է, ում ինչով կարելի է շահագրգռել։ Իրենք դրանով էլ մեր մեջ պառակտում մտցրին»։

Oragir.news -ը փորձեց ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը ոսկե ատրճականներ է նվիրել զոհվածների հարազատներին։ Նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեզ առաջարկեց, որ «այդ «անհեթեթ» տեղեկատվության վերաբերյալ հարցում ուղարկենք»։ Մենք հարցումն ուղարկել ենք և պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք