Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:47 08-05-2025

Ոսկե թզբեհ են գնել բյուջեի հաշվին, ո՞ւմ են նվիրել. Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հիշեցրեց մի շարք կոռուպցիոն դեպքեր, որոնց մասով Դատախազության կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկություններ չկա։ Ի թիվս բազմաթիվ փաստերի՝ Թագուհի Թովմասյանը հորդորեց դատախազությանը ուսումնասիրել ԱԺ-ի կողմից կատարված մի շարք գնումներ։

«Շատ հետաքրքիր մի դրվագի հանդիպեցի, «47 դիզայն» ՍՊԸ-ն, որի տնօրենը Ալեն Սիմոնյանի ընկերն է ԱԺ-ին պարբերաբար մատակարարում է տարբեր իրեր՝ հուշամեդալներ, արձանիկներ։ 2023 թվականին այս ընկերությունից գնվել է ոսկե համրիչ՝ թզբեհ, պետբյուջեից վճարվել է 2 մլն 200 հազար դրամ, բայց չկա, թե ում համար է գնվել։ Ուրախ կլինեմ բացահայտվի, թե ո՞ւմ համար է գնվել, ում են պետբյուջեի հաշվին թզբեհ նվիրել»,- ասաց Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք