Արտաքին 4 տարի առաջ - 09:25 26-05-2022

Ուկրաինան իր տարածքները չի տա Ռուսաստանին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում ավելի մեղմ ձևով, քան Ալեքսեյ Արեստովիչը, պատասխանել է ուկրաինական տարածքի մի մասը Ռուսաստանին զիջելու առաջարկներին։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Հենրի Քիսինջերի առաջարկը՝ Դավոսի տնտեսական ֆորումում։

«Ռուսական պետությունը ինչ էլ անի, գտնվում է մեկը, որ ասում է՝ եկեք հաշվի առնենք նրա շահերը։

Այս տարի Դավոսում դա նորից հնչեց: Չնայած Ուկրաինային հարվածող ռուսական հազարավոր հրթիռներին: Չնայած տասնյակ հազարավոր սպանված ուկրաինացիներին: Չնայած Բուչային և Մարիուպոլին: Չնայած ավերված քաղաքներին: Եվ չնայած Ռուսաստանի կառուցած «զտման ճամբարներին», որտեղ սպանում են, խոշտանգում, բռնաբարում, նվաստացնում՝ ինչպես հոսքագծում։
Ռուսաստանն այս ամենն արել է Եվրոպայում։ Բայց, միևնույնն է, Դավոսում, խոր անցյալից դուրս է գալիս, օրինակ, պարոն Քիսինջերը և ասում, որ իբր պետք է Ռուսաստանին տալ Ուկրաինայի մի հատվածը, որպեսզի Ռուսաստանը չօտարվի Եվրոպայից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն