Արտաքին 4 տարի առաջ - 19:08 08-07-2022

Մինչև տարեվերջ Ուկրաինան կկարողանա ստիպել Ռուսաստանին բանակցություններ սկսել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ մի շարք պայմանների դեպքում ուկրաինացիները կկարողանան ավարտին հասցնել հակամարտության ռազմական փուլը մինչև տարեվերջ և ստիպել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջը։

«Եթե մեր պետությունը միասնական լինի, ինչպես հիմա է, եթե մեր գործընկերներից ժամանակին հզոր զենքեր հասնեն, և եթե բախտն ու Աստված մեզ հետ լինեն, ապա մինչև այս տարվա վերջ մենք շատ բան կկարողանանք անել»,- կարծում է Զելենսկին:

Նրա խոսքով, զենքերը, որոնք Ուկրաինան ստացել է արևմտյան գործընկերներից, արդեն տալիս են իրենց պտուղները ճակատային գծի ողջ երկայնքով. «Կարճ ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերը զգալի հարվածներ են հասցրել ռուսական բանակի մատակարարման համակարգին՝ խաթարելով նրա նյութատեխնիկական ապահովումը»։

Տեղական ցանկացած հաղթանակ չափազանց կարևոր է, ասել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ նույնքան կարևոր է՝ Ռուսաստանը շարունակի տեսնել, թե ինչպես է աշխարհը միավորվում Ուկրաինայի շուրջը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն