Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 20:51 13-05-2022

Սա կտաք իրեն․ ծեր կինը 1000-դրամանոց է ուղարկում Թոռնիկ Ալիյանին

Շարունակվում է ընդդիմադիրների բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում։

Հանրահավաքի ընթացքում Էդգար Ղազարյանը, անդրադառնալով Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի հայտարարությանը, ասաց․

«Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, որի համալսարանում երևի թե 4000 ուսանող հազիվ լինի, կեսն էլ հեռակայում են սովորում, պատրաստակամություն է հայտնում, որ 2000 ուսանողի կարող է հանել ակցիաների 1000 դրամով։
Ես հիմա ունեմ մի հատուկ 1000-դրամանոց թղթադրամ՝ Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի նկարով․ նրա անունն է Թոռնիկ։
Հիմա ես հարցնում եմ՝ պարո՛ն Թոռնիկ, եթե ես քեզ հանձնեմ այս 1000 դրամանոցը քո նկարով, ի՞նչ ես պատրաստ անել դու այս հրապարակում կանգնած մարդկանց համար։ Համեցի՛ր, ստացի՛ր։»։

Ապա Ղազարյանը հավելեց, որ Թոռնիկի նկարով 1000-դրամանոցներ են բերում, թող գան, բաժանեն։ Մինչ հանրահավաքին մասնակիցները տանում էին Թոռնիկի նկարներով 1000-դրամանոցները, հանրահավաքի մասնակից մի ծեր կին բերեց և իրական 1000-դրամանոց դնելով հարթակին ասաց՝ սա կտաք իրեն, և հեռացավ։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից