Ներքին 3 տարի առաջ - 11:21 31-03-2023

Թոռնիկ Ալիյանն իրեն պապիկի տեղն է դրել․ մոռացել է, որ այսօր դատ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր մեկնարկել և արդեն ավարտվել է«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Այսօր դատական նիստին պետք է հրապարակվեր գործով վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը, սակայն վերջինս հերթական անգամ չէր ներկայացել դատական նիստին։ Դատավորը հայտարարեց ընդմիջում, ինչից հետո պարզ դարձավ, որ Թոռնիկ Ալիյանը մոռացել է, որ այսօր դատական նիստ կա նշանակված։

Պաշտպաններն առաջարկեցին սանկցիա կիրառել, սակայն դատավորն ասաց, որ առանց վկայի ներկայույան չեն կարող սանկցիա կիրառել։ Փոխարենը կարգադրեց հաջորդ նիստին բերման ենթարկել Թոռնիկ Ալիյանին։

Նշենք, որ նախորդ դատականնիստին հարցաքննվել էր վկա Թոռնիկ Ալիյանը և հարցերի գերակշռող մասին պատասխանել էր, որ չի հիշում։

Հիշեցնենք, որ Չալաբյանը կասկածվում է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է եղել։ Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը, հարուցվել է քրեական գործ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան