Արտաքին 4 տարի առաջ - 21:57 02-05-2022

Հնդկաստանը կդադարեցնի Ռուսաստանից ածուխ գնելը. Financial Times

Հնդկական Tata Steel ընկերությունը մտադիր է դադարեցնել ռուսական ածուխի գնումը Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների առաջացրած անորոշության պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Financial Times-ին։

«Բիզնեսի շարունակական հոսքն ապահովելու համար մենք գտել ենք հումքի այլընտրանքային աղբյուրներ, քանի որ ներկայումս մեծ անորոշություն կա՝ կապված ռուս մատակարարների և բանկիրների հետ…»,- նշել է հնդկական ընկերությունը։

FT-ն նաև տվյալներ է մեջբերում, ըստ որոնց՝ 2022 թվականի սկզբից Tata Steel-ը Ռուսաստանի Դաշնությունից ներկրել է 863 հազար տոննա ածուխ։

Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա, թե երբ Հնդկաստանը կդադարեցնի ռուսական ածուխ գնելը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ