ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են ռուսական նավթատար լցանավերի ապահովագրության արգելքը. Financial Times
copy image url

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են ռուսական նավթատար լցանավերի ապահովագրության արգելքը. Financial Times

Արտաքին 2 տարի առաջ - 09:45 01-06-2022
Բրիտանական Financial Times-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրում է, որ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնեցրել են ռուսական նավթատար լցանավերի ապահովագրության արգելքը։

Նման արգելք մտցնելու առաջարկը հնչել է պատերազմի հենց սկզբում։ Նախաձեռնողների հաշվարկներով՝ դա լրացուցիչ ուժեղ հարված կլինի ռուսական նավթի արտահանմանը։

Նախօրեին ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել ԵՄ ռուսական նավթի ներմուծման հիմնական մասի վրա փուլային էմբարգոյի շուրջ:

Ամենից շատ դիտված