Մամուլ 4 տարի առաջ - 08:40 16-04-2022

Հակոբ Սիմիդյանի ու մյուս ՔՊ-ականների միջև լարվածություն կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ մեր աղբյուրի, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում:

«Անգամ իր ամենամտերիմնեների հետ է սառեցրել հարաբերությունները: Թեև Փաշինյանը Սիմիդյանին է վստահել Շրջակա միջավայրի նախարարությունը, բայց ինքն էլ քաջ գիտակցում է, որ նա հեռու է այդ ոլորտից: 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նրա թիմակիցներից ամեն մեկը պաշտոն է պահանջել, ու Փաշինյանը յուրայինների ձեռքից ասես կրակն է ընկել»,- փոխանցեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրն ու ավելացրեց, որ չի բացառվում՝ Սիմիդյանը զրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մանդատից:

Իսկ ՔՊ կուսակցության համագումարը, հիշեցնենք, մայիսին է կայանալու: Կուսակցության վարչությունը 21-ից 15 անդամ է ունենալու, ու Սիմիդյանը, կարծես թե, այդ ցուցակում այլևս չի ընդգրկվի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է