Մամուլ 5 տարի առաջ - 08:10 07-05-2021

Մակունցի և Սիմիդյանի աշխատանքային ոճը կտրուկ փոխվել է. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակահատվածում կտրուկ փոփոխվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատանքային ոճը: Երկուսն էլ դարձել են ամեն ինչի նկատմամբ անտարբեր, ավելին՝ ամեն ինչից անտեղյակ:

Բանն այն է, որ մինչև այս Մակունցն ու Սիմիդյանն էին խմբակցության հետ կապված ցանկացած հարցի լուծում տալիս՝ անմիջապես կապ հաստատելով Նիկոլ Փաշինյանի հետ: Հիմա, ըստ մեր տեղեկությունների, Լիլիթ Մակունցը լռակյաց է. եթե չկան խորհրդարանական նիստեր, ապա նրան գտնելը, կապ հաստատելը նրա հետ գրեթե անհնարին բան է:

Հանգստյան օրերին Մակունցն ընդհանրապես տեսադաշտից անհետանում է, անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ինչ վերաբերում է Հակոբ Սիմիդյանին, ապա վերջինս միշտ կառավարել է խմբակցության հետ կապված բոլոր հարցերը, քվեարկություններից առաջ բոլորին sms-ներ է գրել դահլիճ գալու ու ինչպես քվեարկելու համար, իսկ հիմա պասիվացել է կամ չկա:

Ավելին՝ մենք տեղեկացանք, որ եթե ինչ-որ հարցով պատգամավորները դիմում են խմբակցության քարտուղարին, նա հայտարարում է, թե ոչնչից տեղյակ չէ՝ «ոչ մի թեմայի մեջ չկամ» ձևակերպմամբ:

Ըստ խմբակցության պատգամավորների մի հատվածի՝ Մակունցի պահվածքը կարելի է ինչ-որ ձևով հասկանալ, քանի որ վերջինս ամռանը կնշանակի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, բայց անհասկանալի է մնում Սիմիդյանի պասիվ կեցվածքը: Կարծիք կա, որ վերջինս ինչ-որ պաշտոնի է ձգտում, ու խորհրդարանն իրեն այլևս չի հետաքրքրում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը