Ներքին 4 տարի առաջ - 21:19 07-03-2022

Տեղի է ունեցել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների 2022-ի առաջին նիստը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի Բյուրոյի Կովկասի հարցերի գրասենյակի ղեկավար Լաուրա Հոկլայի համանախագահությամբ մարտի 7-ին կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ հերթական նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր բացման խոսքում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին շարունակական աջակցություն տրամադրելու համար՝ կարևորելով ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ հայ-ամերիկյան համագործակցությունը:

«Հայկական կողմից ելույթներով հանդես եկան նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

Ամերիկյան պատվիրակության կազմում էին ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լաուրա Հոկլան նիստի ընթացքում ներկայացրեց հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և նշեց հետագա համագործակցության ուղիների կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Մարկ Սիմակովսկին իր ելույթում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նշվում է, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:

Ամփոփելով նիստը՝ հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և կարևորել նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ