Արտաքին 4 տարի առաջ - 20:36 25-02-2022

Հռոմի պապն այցելել է Ռուսաստանի դեսպանատուն՝ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով. սա աննախադեպ շեղում է դիվանագիտական արարողակարգից

Փետրվարի 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մատեո Բրունիին։

Նրա խոսքով՝ Հռոմի պապը գնացել է դեսպանատուն՝ «իր մտահոգությունն արտահայտելու» Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու կապակցությամբ, եւ այնտեղ անցկացրել մոտ կես ժամ։

Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեևը հաստատել է Ֆրանցիսկոսի այցը՝ նշելով, որ նա «ուզում էր անձամբ հարցնել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին»։ Գործակալությունը նշել է, որ Հռոմի պապը «անձնապես ծանոթ է ռուս առաջատար դիվանագետներից մեկի հետ»՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։

Reuters-ը Հռոմի պապի այցը ՌԴ դեսպանատուն անվանել է «աննախադեպ շեղում դիվանագիտական ​​արարողակարգից»։ NBC News-ը նաև նշել է, որ նման քայլի նախադեպ չկա, քանի որ, ըստ կարգի, դեսպանները պապի հետ հանդիպում են Վատիկանում նրա հրավերով։

Ավելի վաղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեմ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ