Արտաքին 4 տարի առաջ - 20:35 25-12-2021

Հռոմի պապն իր սուրբծննդյան ուղերձում կոչ է արել երկխոսություն սկսել՝ աշխարհում հակամարտությունները լուծելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը՝ կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Ծննդյան օրը, իր ավանդական Urbi et orbi սուրբծննդյան ուղերձում կոչ է արել համաշխարհային հանրությանը երկխոսության մեջ մտնել՝ հակամարտությունները լուծելու համար: Վեհափառ Հայրապետը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից դիմել է հավատացյալներին։ Չնայած անձրեւին՝ հարյուրավոր հավատացյալներ են հավաքվել հրապարակում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Անցյալ տարի հակաքովիդյան սահմանափակումների պատճառով պապական խոսքը հեռարձակվել է հեռուստատեսությամբ և համացանցով, իսկ ինքը՝ Պոնտիֆիկոսը, ինչպես ընդունված է, ոչ թե տաճարի պատշգամբում էր, այլ Առաքելական պալատի օրհնության սրահում։

«Համաճարակի ժամանակ փորձարկվում է սոցիալական հարաբերություններ պահպանելու մեր կարողությունը, ավելի է ուժեղանում ինքներս մեզ հետ քաշվելու, ամեն ինչ ինքներս անելու, փողոց դուրս գալուց հրաժարվելու, միմյանց հետ հանդիպելու միտումը: Նույնիսկ միջազգային մակարդակով կա իրար հետ խոսել չցանկանալու վտանգ։ Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ լուրջ ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ կլինի գնալ երկխոսության ոչ թե երկար, այլ կարճ ճանապարհներով: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշատակել է Աֆղանստանը, Սիրիան, Լիբիան, Իրաքը, Եմենը, Մերձավոր Արևելքը, Մյանմարը, աֆրիկյան երկրները, ինչպես նաև իր հայրենի հարավամերիկյան մայրցամաքը։

«Տե՛ր, լույս եղիր և աջակցիր նրանց, ովքեր հավատում և աշխատում են՝ նույնիսկ գնալով ալիքին հակառակ հանուն հանդիպման և երկխոսության, և թույլ մի տուր, որ հակամարտությունների մետաստազները տարածվեն ամբողջ Ուկրաինայում», - ասել է պոնտիֆիկոսը։

Ֆրանցիսկոսը նաև խնդրել է Աստծուն ոգեշնչել բոլոր մարդկանց «գտնել լավագույն լուծումները՝ հաղթահարելու առողջապահական ճգնաժամը և դրա հետևանքները», որպեսզի «անհրաժեշտ բուժումը, հատկապես պատվաստումները, ստանան բնակչության առավել կարիքավոր հատվածները»:

Ուրբաթ երեկոյան Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում մոտ 1500 հոգու ներկայությամբ պատարագ է մատուցել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու