Մամուլ 4 տարի առաջ - 08:26 10-02-2022

Դատաիրավական համակարգը հարմարեցնում են իրենց քիմքին․ Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 2-3 ամիսների ընթացքում արդարադատության նախարարությունում ինտենսիվորեն աշխատում են ՀՀ դատաիրավական ողջ համակարգում փոփոխություններ նախատեսող խոշոր փաթեթի վրա, որով հավանական է արմատական փոփոխությունների ենթարկվեն միանգամից մի քանի առանցքային օրենսգրքեր։ Այս մասին թերթը գրում է փետրվարի 10-ի համարում։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ, նման նախաձեռնությունն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, որպեսզի օրենքների և օրենսգրքերի՝ խութեր ունեցող և «լազեյկաներ» պարունակող բոլոր սողանցքները փակվեն և հարմարեցվեն իշխանության պահանջներին․

«Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, այս աշխատանքային խմբի մեջ, որպես խորհրդատվական-փորձագիտական «մարմին», ներգրավված են արևմտյան ֆինանսավորմամբ հայտնի ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներքաղաքական դաշտում ակնհայտ պրոիշխանական թեզեր գեներացնող իրավաբաններ։

Մեզ տեղեկացրեցին նաև, որ խմբի աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքների ավարտը, որպեսզի Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ընդհանուր իրավակարգավորումների հետ որևէ խնդիր չառաջանա”,- գրել է «Փաստը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք