Արտաքին 4 տարի առաջ - 20:01 04-10-2021

Վրաստանի դատախազությունը ներկայացրել է, թե ինչպես է Սաակաշվիլին հասել Թբիլիսի

Վրաստանի դատախազությունը պատմել է, թե ինչպես է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մուտք գործել երկիր և Թբիլիսի: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

Դատախազության տվյալներով՝ Սաակաշվիլին սեպտեմբերի 29-ին անօրինական կերպով հատել է Վրաստանի սահմանը: Նրան հանդիպել են երկու քաղաքացիներ, ապա տարել են երկրի արեւմուտքում գտնվող Սամեգրելոյի շրջանի գյուղերից մեկը:

«Դրանից հետո Միխայիլ Սաակաշվիլին մեկնել է Թբիլիսի և բնակություն հաստատել Ե․ Ց․-ի կողմից իրեն ժամանակավորապես տրված բնակարանում: 2021 թվականի հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել է այս բնակարանում», - ասված է հաղորդագրության մեջ:

Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է Վրաստան վերադառնալ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: Վրաստանում նա մի քանի քրեական գործերով հետախուզման մեջ էր: Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սաակաշվիլին ձերբակալվելու է սահմանը հատելուց անմիջապես հետո: Այսօր քաղաքական գործչի մի քանի հարյուր կողմնակիցներ շրջապատել են Ռուսթավի քաղաքի բանտը, որտեղ նա այժմ գտնվում է:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք