Թող Սաակաշվիլին իրեն լավ պահի, այլապես կավելացնենք այլ հոդվածներ. Վրաստանի վարչապետ
copy image url

Թող Սաակաշվիլին իրեն լավ պահի, այլապես կավելացնենք այլ հոդվածներ. Վրաստանի վարչապետ

Արտաքին 3 տարի առաջ - 14:48 04-10-2021

«Թող իրեն լավ պահի, այլապես մենք նրան այլ հոդվածներ կավելացնենք և մյուսները կուղարկենք դրա հետևից». այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի նամակին՝ ուղղված «Միացյալ ազգային շարժման» նախագահին և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիային: Ուղերձը ընթերցել է «Իմեդի» հեռուստաալիքի հաղորդավարը, որտեղ հրավիրված էր վարչապետը:

Ղարիբաշվիլին, մասնավորապես, ասել է, որ Սաակաշվիլին հիվանդ է և բուժման կարիք ունի: «Այն, որ այս մարդը ինը տարի եղել է նախագահ, աղետ է»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ 18 տարի շարունակ Սաակաշվիլին եղել է ապակայունացման աղբյուր: «Ինչպես ասում են, սատանան հանգիստ չի տալիս նրան: Միգուցե առնվազն վեց տարի գոնե բանտում հանգստանա»,- հավելել է Ղարիբաշվիլին: