Ուղիղ եթեր
Սպորտ 52 րոպե առաջ - 21:38 19-10-2026

Հայազգի թենիսիստուհին դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանը ներկայացնող Էլիզաբեթ Աբրահամյանը դարձել է սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոն:

Սլովենիայում կայացած առաջնության եզրափակչում 23-ամյա հայ մարզուհին 4:3 (15:13, 11:5, 5:11, 9:11, 12:10, 6:11, 11:6) հաշվով հաղթել է գերմանուհի Անետ Կաուֆմանին:

Էլիզաբեթ Աբրահամյանը Ռուսաստանը ներկայացնող առաջին մարզուհին է, ով կանանց Եվրոպայի չեմպիոն է դառնում մենախաղում: Նա նաև պատմության մեջ առաջինն է, որ Եվրոպայի առաջնությունում հաղթանակի է հասնում պայքարը որակավորման փուլից սկսելով:

Էլիզաբեթ Աբրահամյանը ծնվել է 2003 թվականին` Երևանում, այժմ ապրում է Նիժնի Նովգորոդում: Նա Ռուսաստանի 9-ակի չեմպիոն է: