Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:51 21-08-2021

Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի իշխանությունների COVID-քաղաքականությունը ցեղասպանություն է անվանել

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին քննադատել է երկրի ներկայիս իշխանություններին՝ կապված երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ: Այսօր՝ օգոստոսի 21 -ին, գրանցվել է մահացության ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:մահացել է 74 մարդ։ Սաակաշվիլին վստահ է, որ դա Վրաստանի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության հետևանք է:

«Սա ժողովրդի ցեղասպանություն է: Նրանք պարզապես ոչնչացնում են ժողովրդին»,-ասել է նախկին նախագահը տեսաուղերձում, որը հայտնվել է Facebook-ի իր էջում: Սաակաշվիլիի խոսքով, նա զրուցել է փորձագետների հետ, որոնք իրեն ասել են, որ առաջիկա օրերին Վրաստանում օրական զոհերի թիվը կգերազանցի 100 մարդ:

«Սկզբում ոչ ոք չգիտեր՝ ինչպես կառավարել համաճարակը, բայց աշխարհում բոլորը սովորեցին դա անել: Հետո պատվաստանյութը հայտնվեց, և բոլորը սկսեցին պատվաստվել: Վրաստանում ստում էին, որ գիտեն ինչպես կառավարել իրավիճակը, և արհեստականորեն, Իվանիշվիլիի հրամանով, պատվաստանյութ չէին ներմուծում երկիր: Անձամբ ես պատվաստանյութ գտա, բայց կառավարությունը մերժեց: Որոշ այլ երկրներ առաջարկեցին, բայց նրանք [վրացական իշխանությունները] չընդունեցին պատվաստանյութը, մինչև ամերիկացիները այն չտվեցին: Նրանք դա արհեստականորեն չէին բերում, քանի որ Իվանիշվիլին ցանկանում է, որ ընտրություններին մարդիկ նստեն տանը, որպեսզի նա կարողանա ցանկացած թիվ նկարել», - ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահի խոսքով՝ միասին վերցրած բոլոր պատերազմներում Վրաստանը չի կորցրել այնքան մարդ, որքան համավարակի ժամանակ:

«Սա անզորություն և անկարողություն չէ, սա սեփական քաղաքացիների կանխամտածված ոչնչացումն ու սպանությունն է», - հավելել է Միխայիլ Սաակաշվիլին:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները