Արտաքին 5 տարի առաջ - 10:44 30-09-2021

Հայտնի է դարձել Իդլիբից թուրքերի նահանջի մասին՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո

Մի շարք լրատվամիջոցներ, ըստ Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրների, հաղորդում են, որ թուրքական բանակը Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից նահանջում է դեպի հյուսիս: Դա սկսվել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո: Տեղեկատվությունը փոխանցում է Avia.pro-ն:

Թուրքական տանկերն ու մյուս զրահատեխնիկան արդեն լքել են Իդլիբի մի մասը: Մարտական ​​կազմավորումների տեղաշարժն ընթանում է M4 մայրուղով: Ընդ որում, թուրքական բանակը պահպանում է այդ մայրուղու վերահսկողությունը: Avia.pro-ն նաև հաղորդել է, որ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում ՌԴ ՕՏՈՒ ավիացիան Իդլիբում լռության օր է կազմակերպել՝ թուրքամետ զինյալների դիրքերը գրեթե երկու շաբաթ ռմբակոծելուց հետո:

Սեպտեմբերի 29-ին բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին