Արտաքին 3 տարի առաջ - 10:42 10-11-2022

Մոսկվան իրական խնդիրներ ունի իր բանակի հետ. Բայդենը՝ Խերսոնից ռուսական զորքի նահանջի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ զորքերը Դնեպր գետի արևմտյան ափից տարհանելու որոշումը ցույց է տալիս, որ Մոսկվան «իրական խնդիրներ» ունի իր բանակի հետ։

Բայդենը լրագրողներին ասել է, որ հետաքրքիր է, որ Ռուսաստանը սպասել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ավարտը, որպեսզի հայտարարի զորքերի դուրս գալու մասին, գրում է reuters.com-ը:

«Դա վկայում է այն մասին, որ նրանք իրական խնդիրներ ունեն ռուս զինվորականների հետ»,- ասել է նա։

Բայդենի կարծիքով՝ դուրսբերումը թույլ կտա երկու կողմերին վերանայել իրենց դիրքորոշումները ձմռանը, բայց դեռ պետք է պարզել, թե արդյոք Ուկրաինան պատրաստ է փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։

«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպրի ձախ ափից։ Հասկանում եմ, որ դա հեշտ որոշում չէ։ Միևնույն ժամանակ մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը, որը գետի աջ ափին պահելը անհեռանկարային է։ Բացի այդ, ազատվում են միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել գործողության այլ ուղղություններով»,- ասել է Սուրովիկինը։

«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր մյուս ափ»,- կարգադրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Խերսոնը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը