Արտաքին 4 տարի առաջ - 17:56 27-12-2021

Մարգվելաշվիլին Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո նրան անվանել է «Պուտինի բանտարկյալ»

Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Գորիի զինվորական հոսպիտալում երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո նրան անվանել է «Պուտինի բանտարկյալ»։

Մարգվելաշվիլին ասում է, որ ինքը Սաակաշվիլիի հետ քննարկել է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ, որն իր հերթին անդրադառնում է Վրաստանի անվտանգության վրա։

«Պուտինի ամենակարևոր շահերից մեկն այն է, որ Սաակաշվիլին ձերբակալված և փակված լինի վրացիների կողմից»,- ասել է նախկին նախագահը։

Նա երեք նախագահների հանդիպում անցկացնելու կոչ է արել՝ բանակցություններ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և նախկին նախագահներ Սաակաշվիլիի ու Մարգվելաշվիլիի միջև։ Վրաստանի չորրորդ նախագահը նաև կարծում է, որ անհրաժեշտ է երկրում քաղաքական դրդապատճառներով գործերի մորատորիում հայտարարել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը