Ավելին 5 տարի առաջ - 11:57 01-08-2021

Հայտնի է որովայնի ճարպն այրող խմիչքը

Գիտնականները ել են, որ կանաչ թեյն արդյունավետորեն այրում է որովայնի ճարպը: Բացի այդ, մրգի և բանջարեղենի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել այս հատվածի ավելորդ քաշից։ Այս մասին հաղորդում է Express-ը:

Փորձագետները բացատրել են, որ որովայնի ճարպը հայտնվում է այնպիսի կարևոր օրգանների մոտ, ինչպիսիք են լյարդը և աղիները, ինչն սպառնում է սրտին և 2 -րդ տիպի շաքարախտի զարգացմանը: Գիտնականները հետազոտություն են անցկացրել չինացի մեծահասակների շրջանում, որոնք ունեին որովայնի ներքին օրգանների ճարպի մեծ մասնաբաժին: Նրանց բաժանել են երկու խմբի․ խմբերից մեկի անդամներն օրական 12 շաբաթ շարունակ կանաչ թեյ էին օգտագործում:

Փորձը ցույց է տվել, որ թեյ խմողները գրեթե ամբողջությամբ ազատվել են որովայնի ճարպից: Միջին վիսցերալ ճարպի մակերեսը, մարմնի քաշը և մարմնի ճարպը զգալիորեն նվազում են այս ըմպելիքի օգտագործմամբ: Գիտնականները կարծում են, որ կանաչ թեյն արագացնում է նյութափոխանակությունը՝ օգնելով մարմնին ավելի շատ կալորիաներ այրել:

Նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել որովայնի ճարպից, փորձագետները նաև խորհուրդ են տվել օրական օգտագործել առնվազն հինգ չափաբաժին միրգ և բանջարեղեն, ինչպես նաև սննդակարգին ավելացնել մանրաթելերով հարուստ օսլա պարունակող սնունդ: Բացի այդ, պետք է խուսափել սննդին աղ կամ շաքար ավելացնելուց: Հարկ է նաև ցածր յուղայնությամբ կաթնամթերք կամ սոյայի ըմպելիքներ օգտագործել և օրական վեցից ութ բաժակ ջուր խմել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տենջանի սոյայի մածուկը, որը լայն ճանաչում ունի Կորեայում, նույնպես օգնում է այրել որովայնի ճարպը: Մասնավորապես, այս համեմունքի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև 2 -րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան