Ներքին 4 տարի առաջ - 17:29 30-06-2021

Յոթ հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ համատեղ ևս յոթ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված հայ զինծառայողների գործերով։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

Ըստ գրասենյակի` այս դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն են` «ստիպելու Ադրբեջանին որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին»։

«Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ», - նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Խծաբերդի և Հին Թաղերի տարածքներից գերեվարվածներից 40-ին Բաքուն մեղադրում է ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների համար։

Պատերազմից հետ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Վերջին անգամ հայրենիք 15 գերի վերադարձավ, երբ հայկական կողմը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզը։ Թե այժմ քանի գերի կա Ադրբեջանում, ու երբ հնարավոր կլինի նրանց վերադարձը, հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է

Ձեզ գուցե հետաքրքրի