Ներքին 4 ամիս առաջ - 22:59 10-06-2026

Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

«Չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58-րդ թաղամասում կարող են լինել այդպիսի փողոցներ ու բակեր»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ գործողությունները պետք է սկսվեն անմիջապես՝ այսօրվանից։

Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը, Oragir.News-ի հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշել է. «Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել, ինչպես դա արել է 13 տարի։ 2025 թվականին գալով իշխանության՝ մենք ո՛չ մի րոպե, ո՛չ մի վայրկյան չենք դադարել աշխատել։ Իրենք անցած տարվանից մեծ ցավ են ապրում, որ Գյումրին և գյումրեցին իրենց մերժել են։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանը զավթելուն, դա գյումրեցին թույլ չի տա, որովհետև գյումրեցին տեր է կանգնելու իր քվեին»։

Առաքելյանի խոսքով՝ քննադատում են աշխատող մարդուն, իսկ եթե ոչինչ չանեն, չեն էլ քննադատի։

«Գյումրեցին տեսնում է մեր աշխատանքը։ Փոսանորոգման աշխատանքներ ենք իրականացնում, կապիտալ վերանորոգման աշխատանքներ ենք կատարում»,- շարունակում է նա։

Նշենք, որ Փաշինյանի այս հայտարարությունների ֆոնին Գյումրիում ակտիվորեն շրջանառվում են կարծիքներ, թե ՔՊ-ն հերթական անգամ փորձում է Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնելու սցենար իրականացնել։

Հիշեցնենք նաև, որ Ավետիս Առաքելյանը պատգամավորական մանդատ է ստանալու․ նա «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի 8-րդ համարն է։

Oragir.News-ը փորձեց նաև Սարիկ Մինասյանից պարզաբանում ստանալ, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան