Ներքին 4 ամիս առաջ - 17:44 10-06-2026

Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի և հաղորդավարուհի Լուսինե Հայրապետյանն իր հետևորդներին պատմել է վերջին օրերին Բալիում իր հետ տեղի ունեցած դժբախտ ու սարսափելի պատահարի մասին: Էկզոտիկ կղզում հանգիստը վերածվել է իսկական մղձավանջի, ինչի պատճառով նա ստիպված է եղել անհապաղ դադարեցնել արձակուրդն ու վերադառնալ Հայաստան՝ քթի անհետաձգելի վիրահատության նպատակով։

Ինչպես հայտնում է դերասանուհին, ամեն ինչ տեղի է ունեցել սերֆինգով զբաղվելու ընթացքում: Փոքր ալիքի վրա սայթաքելուց հետո, ուժեղ քամին կտրուկ փոխել է սերֆինգի տախտակի ուղղությունը, և այն ահռելի ուժով հարվածել է Լուսինեի դեմքին:

«Անբացատրելի ուժեղ էր հարվածը։ Ովքեր 10-15 մետր հեռավորության վրա էին, լսել են ոսկորիս խրթոցը»,— սահմռկեցուցիչ մանրամասներ է պատմել Լուսինեն՝ հավելելով, որ արյունահոսությունն այնքան առատ է եղել, որ շուրջբոլորը ծածկվել է արյամբ։

Հարվածից հետո դերասանուհին սկսել է ուշաթափվել, իսկ ծովում ալիքներն արդեն վտանգավոր են դարձել։ Բարեբախտաբար, նրան օգնության են հասել ընկերն ու հրահանգիչները, ում հաջողվել է անուժ դերասանուհուն դուրս բերել ծովից և տեղափոխել անվտանգ, առանց ալիքների հատված։

Լուսինե Հայրապետյանը խոստովանել է, որ այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր ու հյուծված վիճակում: Վնասվածքին զուգահեռ նա նաև գրիպով է հիվանդացել, ինչն էլ ավելի է բարդացրել հետվիրահատական շրջանը.

«Բառիս բուն իմաստով անուժ եմ։ Գիշերը թվում էր՝ չեմ լուսացնելու»,— ցավով նշել է նա։

Դերասանուհին հավելել է, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ իր քթի հետ կապված խնդիրներ են առաջանում, սակայն այս անգամ ամեն ինչ ավարտվել է լուրջ վիրահատությամբ և առջևում երկարատև վերականգնողական փուլ է: Հայտնի հաղորդավարուհու հրապարակումը ցնցել է համացանցը, և հազարավոր հետևորդներ ու ընկերներ շտապում են նրան շուտափույթ ապաքինում մաղթել:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան