Ավելին 4 տարի առաջ - 14:18 08-07-2022

Բալիում G20 երկրների ԱԳ նախարարները հրաժարվել են լուսանկարվել Սերգեյ Լավրովի հետ

G20 երկրների արտաքին գործերի նախարարները Ինդոնեզիայի Բալիում կայացած հանդիպմանը հրաժարվել են անել ավանդական խմբակային լուսանկար, հաղորդում է ճապոնական Kyodo գործակալությունը։

Նրա տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և այլ արևմտյան դիվանագետներ փորձել են խուսափել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկարվելուց։ Ռուսական կողմը սա չի մեկնաբանել։

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 7-ին G7 երկրների ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել ողջույնի ընթրիքին՝ Լավրովի ներկայության պատճառով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լավրովը «բոյկոտողների բացակայությունը չի նկատել»։

Reuters-ը նշում է, որ երբ Սերգեյ Լավրովը Բալի կատարած այցի ժամանակ լուսանկարվել է Ինդոնեզիայի արտգործնախարարի հետ, դահլիճում հնչել են աղաղակներ. «Ե՞րբ եք դուք դադարեցնելու պատերազմը», և «Ինչո՞ւ դուք չեք դադարեցնում պատերազմը»:

Հուլիսի 7-ին Բալիում բացվել է G20-ի արտաքին գործերի նախարարների առերես խորհուրդը, հիմնական քննարկումները նախատեսված են հուլիսի 8-ին։ Սերգեյ Լավրովն առաջին հանդիպումներից մեկում նստել է Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի արտգործնախարարների միջև։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան