Ներքին 4 ամիս առաջ - 22:32 10-06-2026

Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը սոցիալական հարթակների իր էջերում նոր ու բավականին հետաքրքիր հրապարակում է արել՝ ընթերցողների հետ կիսվելով ջերմ, ընտանեկան ու ուրախ կադրերով։

Ինչպես պարզ է դառնում տեսանյութերից, այսօր ծննդյան տարեդարձն է տոնում Մարիամ Մարգարյանը, ով հանրությանը հայտնի է նաև որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին կին։

Հրապարակված կադրերից ակնհայտ է դառնում, որ Սոֆի Դևոյանի ամուսնու և Մարիամ Մարգարյանի միջև կան մտերիմ ազգակցական կապեր:

Տոնական օրվա կապակցությամբ ընկերներն ու մտերիմները հավաքվել են միասին և գեղեցիկ անակնկալ մատուցել հոբելյարին: Նրանք տորթով, մոմերով ու բարձր տրամադրությամբ շնորհավորել են Մարիամին՝ նրա տարեդարձի օրը դարձնելով էլ ավելի անմոռանալի և հիշարժան։

Հատկանշական է Սոֆիի կատարած գրառումը հրապարակված լուսանկարին կից, որով նա բացահայտել է իրենց ազգակցական մտերմությունը. «Happy birthday, 2-րդ տալիկ»,- հումորով ու ջերմությամբ նշել է պարուհին:

Այս հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է հետևորդների ուշադրությանը, ովքեր մեկնաբանություններում իրենց հերթին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել հոբելյարին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան