Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես արձագանքել է ԱՄՆ նախագահի սպառնալիքներին․
«Կենսական նշանակության ենթակառուցվածքները ժողովրդի կյանքի հիմքն են։ Դրանց թիրախավորելու սպառնալիքները՝ տրանսպորտային ցանցերից մինչև էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ոլորտներ, ուժի ցուցադրում չեն, այլ ազգի կամքի առջև հուսահատության նշան»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր կշարունակվեն ԱՄՆ-ի հզոր հարվածները Իրանի վրա։