Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 17:32 10-06-2026

Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է.

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար գործիչներից մեկը՝ Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ նոր խորհրդարանում կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին։ Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք՝ ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին (ըստ երևույթին՝ դեռ չբացահայտված ազգային հերոսներին)։ Փաշինյանա-քպական խունտայի ութամյա կործանարար իշխանությունից հետո հայ «ընդդիմադիրները» կարող են նաև քաղաքական մտքի ահա այսպիսի գոհարներ արտադրել.

«Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ, այո, կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կան հայրենասեր հայեր, ովքեր, այնուամենայնիվ, «կարմիր գծեր» ունեն ու էդ նույն Սահմանադրության ընդունումը, Տիգրանաշենի հանձնումը, որոնք ճակատագրական են լինելու բոլորիս համար, որովհետև բոլորս նույն երկրում ենք ապրում։ Սա բոլորիս պետությունն է, սա մեր ազգն է, բոլորիս ճակատագիրն է։ ... Մենք կարող ենք արդարացիորեն ունենալ տենց հնարավոր վարկած, որ «Քաղաքացիական պայմանագրի» որոշ թեկնածուներ, պատգամավորներ և մարդիկ ունեն անթույլատրելիության գիծ, օրինակ, որ այդ գիծը Տիգրանաշենի հանձնումն է»։

Մեկնաբանությունները, ըստ իս, ավելորդ են։ Մնում է, որ հնարավորինս շուտ հայտնաբերենք ՔՊ-ի շարքերում ծպտված այդ Անդրանիկներին ու Գևորգ Չավուշներին (Տե՛ր, մի՛ հաշվիր այս խոսքերը մեղքերիս շարքում)։

Հ.գ. «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների այս և նմանատիպ այլ հայտարարություններից հետո ակամա այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանք, այնուամենայնիվ, պատրաստվում են վերցնել մանդատները։

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում